Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՎՏԲ-Հայաստան բանկը ամերիկյան պատժամիջոցների ցանկում

ՎՏԲ-Հայաստան բանկը ամերիկյան պատժամիջոցների ցանկում
24.12.2015 | 11:19

ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջը հրապարակել է ընկերությունների և անձանց հավելյալ ցանկը, որոնց հաշիվները ԱՄՆ-ում սառեցվել են և արգելվել է գործ ունենալ ամերիկյան ընկերությունների, քաղաքացիների հետ: Մյուս խմբում այն կազմակերպություններն են, որոնց արգելվում է ամերիկյան ընկերություններից կամ ԱՄՆ քաղաքացիներից ներգրավել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ: ՎՏԲ-Հայաստան բանկը հայտնվել է երկրորդ խմբում, ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ փոխկապակցվածության պատճառով: «Ազատության» հետ զրույցում ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանը ասել է, որ պատժամիջոցի պատճառով այլևս չեն կարողանա ԱՄՆ-ից 30 օրից ավելի ֆինանսական միջոցներ ներգրավել և ընդգծել է՝ պատժամիջոցը ազդեցություն չի ունենա բանկի վրա, պահանջված միջոցները ներգրավվում են ոչ թե ամերիկյան ֆինանսական շուկայից, այլ մայր կազմակերպությունից՝ ՎՏԲ բանկից. «Ներկա պարագայում ցանկում հայտնվելը որևէ իրողություն որևիցե կերպ չի փոփոխում: Այսինքն մենք, որպես բանկ, չենք ներգրավել նմանատիպ միջոցներ, և չունենք որևիցե խնդիր դրա հետ կապված»: Սարգսյանը նշեց, որ ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով և կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները:
Բացի Հայաստանից, պատժամիջոցներ են կիրառվել ՈՒկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Ավստրիայում, Շվեյցարիայում և այլուր գործող ռուսաստանյան կապիտալով ընկերությունների նկատմամբ:
Անցած տարի հուլիսին ռուսաստանյան ընկերությունների, քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ կառավարության պատժամիջոցների սահմանումից հետո Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նախազգուշացնելով Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ռուսաստանյան ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ